Հարսանքավոր խաչիկցիները

Հարսանեկան ծեսին մասնակցելու են նաև Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցի սովորողները: Այսօր կեսօրին նրանք մասնակցեցին Քոլեջում հարսանեկան ավանդական փլավի պատրաստմանը:  Դրանից հետո շրջեցինք Քոլեջում, կատարեցինք մի քանի հարսանեկան պարերգեր: Ճաշելուց հետո միասին իջանք «Սեբաստիա» համերգասրահ և մասնակցեցինք ուսուցչական երգչախմբի փորձին:  Օրն ավարտեցինք երևանյան գիշերային զբոսանքով:

Continue reading

Հախպատ, թե՞ Հաղբատ


                                                                    Լոռի                                                                                     

Վաղուց էի եղել այստեղ, երևի 23-24 տարեկանում, բայց Լոռվա աշխարհից միայն Վանաձորն էի տեսել: Որոշ տեղեկություններ ունեի, թե ուր եմ գնում, բայց ուզում էի նաև տեսնել: Վերջապես եկավ այդ օրը, և մենք շարժվեցինք: Երևանից Լոռի տանող ճանապարհը անցնում է Արագածոտնի և Շիրակի մարզերով:  Ճանապարհը երկար էր և շատ գեղեցիկ: Վերջապես աշնանային գույների միջից երևաց հիասքանչ Հաղպատավանքը: Continue reading